Առնվազն 10 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարի կողմից ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով
ԱՄՆ-ում՝ Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում, Բուրբոն փողոցում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ, ինչի հետևանքով տասը մարդ է մահացել։ Պաշտոնյաները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջային հայտնի վայրում, որտեղ շատ մարդիկ նշում էին Ամանորը:
Ականատեսները պատմել են CBS News-ին, որ սպիտակ պիկապ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բուրբոն փողոցում, այնուհետև վարորդը դուրս է եկել և կրակ բացել, ինչի հետևանքով ոստիկանները պատասխան կրակ են բացել:
Նոր Օռլեանի քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ 30 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, իսկ առնվազն 10 մարդ մահացել է։