Արկանզաս նահանգում խանութում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, տասը վիրավորվել

13:20, 22.06.2024

Արկանզաս նահանգում խանութում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, տասը վիրավորվել։ Այս մասին տեղեկությունը հաստատում է Արկանզաս նահանգի ոստիկանությունը։ Վիրավորների թվում կա երկու ոստիկան։

Հարձակման մեջ կասկածվող 44-ամյա տղամարդը վիրավորվել և ձերբակալվել է։ Իրավապահների խոսքով՝ նա գործել է միայնակ։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆորդայս քաղաքում։ Ոստիկանությունը արձագանքել է խանութում հրաձգության մասին հաղորդմանը և պատասխան կրակ է բացել կասկածյալի ուղղությամբ:

Սի Էն Էն-ի տվյալներով՝ 2024 թվականի սկզբից ԱՄՆ-ում առնվազն 234 զանգվածային կրակոցներ են եղել։

Նմանատիպ