Առկա մարտահրավերների ֆոնին, կարևոր է հասարակության համախմբումը և անվտանգության ընդհանուր նպատակների շուրջ միավորումը. Ջուանշեր Բուրճուլաձե
Առկա մարտահրավերների ֆոնին հատկապես կարևոր է հասարակության համախմբումը և անվտանգության ընդհանուր նպատակների շուրջ միավորումը, – այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Պաշտպանության նախարար, Ջուանշեր Բուրճուլաձեն, որտեղ պատգամավորները նրան լսել են նախարարի ժամ ձևաչափով: Ջուանշեր Բուրճուլաձեն խոսել է երկրի աշխարհաքաղաքական մարտահրավերների և անվտանգության գերակայությունների մասին:
Ինչպես նշել է Ջուանշեր Բուրճուլաձեն, Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները էապես ցնցում են համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը:
«Սևծովյան տարածաշրջանում նրա վարած քաղաքականությունը, աճող ռազմականացումը, ռազմական ուժի պատրաստակամության ցուցադրումը և կիրառումը, նպատակ ունեն սահմանափակել արևմտյան շահերը և մուտքը տարածաշրջան, խաթարել կայունությունն ու խաղաղությունը: Այս քաղաքականության շարունակությունը ներկայացնում է Վրաստանի տարածքների բռնազավթումն ու նրա ռազմականացումը, այնտեղ գտնվող յոթերորդ և չորրորդ ռազմակակայանները, ինչպես նաև հիբրիդային պատերազմի մեթոդները, ներառյալ «սողացող օկուպացիան» և ուժի կիրառումը, ազդում են մեր երկրի զարգացման և եվրաինտեգրման վրա», – հայտարարել է Պաշտպանության նախարարը:
Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, միայն համակարգված գործողություններով, հասարակության առավելագույն ներգրավվածությամբ և առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ է հնարավոր, մեծացնել ռազմական ագրեսիային պատասխանելու տևողությունը և սահմանափակել հակառակորդի կողմից միջամտության իրականացման հնարավորությունը:
«Մեր պաշտպանական քաղաքականությունը հիմնված է ընդհանուր պաշտպանության սկզբունքի վրա, ինչը նշանակում է ռազմական և քաղաքացիական պաշտպանության և միջազգային համագործակցության ամրապնդում և համախմբում», – հայտարարել է նախարարը: