Արգենտինայում ջրհեղեղ է: Երկրի հյուսիսում հեղեղված է Սանտա Ֆե նահանգի մեծ մասը: Տարածված տեղեկությամբ, տարհանված է մոտ 3500 տեղի բնակիչ:
Աղետից տուժած քաղաքացիները իշխանությունից օգնություն են խնդրում: Հեղեված է շուրջ 300 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող: Առատ տեղումները տարածաշրջանում վերջին մի քանի ամիսն է արտասովոր բարձր ցուցանիշի վրա են: Վնասի չափը գերազանցում է երկու միլիարդ դոլլարը: