Արգենտինայում համընդհանուր գործադուլի պատճառով հետաձգվել է 590-ից ավելի չվերթ
Արգենտինայում համընդհանուր գործադուլի պատճառով հետաձգվել է 590-ից ավելի չվերթ: Բուենոս Աիրեսում և այլ քաղաքներում կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտի տեղաշարժը: Գործադուլի մասնակիցները բողոքում են իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ:
24 ժամյա ցույցի պատճառով խափանումներով է աշխատում Արգենտինայի մայրաքաղաքի օդանավակայանը և այլ ավիատերմինալները: Գործադուլի կազմակերպիչը Արգենտինայի խոշորագույն արհմիությունն է:
Գործադուլին մասնակցում են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում բժիշկներ, մանկավարժներ և հասարակական տրանսպորտի աշխատակիցներ:
Ինչպես հայտարարում են ցույցի մասնակիցները, նրանք բողոքում են նախագահ Մաուրուսիո Մակրիի այսպես կոչված գոտիների սեղղման քաղաքականության դեմ:
Հեղինակ -
Edgar Barsegyan