Արգենտինայի ոստիկանությունը բացահայտել է հրեական համայնքի վրա հարձակում ծրագրող ահաբեկչական կազմակերպություն Մենդոզայում
Արգենտինայի ոստիկանությունը բացահայտել է հրեական համայնքի վրա հարձակում ծրագրող ահաբեկչական կազմակերպություն Մենդոզայում։ Այս մասին տեղեկություն է տարածում Անվտանգության նախարարությունը։
Արգենտինայի դաշնային ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման տվյալներով՝ խմբավորման յոթ անդամներ ձերբակալվել են։
«Մենք կազատվենք յուրաքանչյուր հանցագործից, ով մտադիր է վախ սերմանել արգենտինացիների մեջ և նրանք կվճարեն դրա համար», – գրф-ել է անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը սոցցանցում։
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Մենդոզայի հրեական համայնքի անդամներից մեկը իրավապահներին հայտնել է իր հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Անվտանգության ուժերը պարզել են սպառնալիքների հեղինակին, որոնք նրանք ուղղել են ողջ կազմակերպությանը։ Հետաքննության տվյալներով՝ խմբավորման անդամները հարձակումը ծրագրել են Telegram և WhatsApp հավելվածների միջոցով։ Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը խուզարկել է ութ հասցե, որի ընթացքում իրավապահները առգրավել են հրազեն, թրեր, բջջային հեռախոսներ, նոութբուքեր և այլ իրեր։
Խմբավորման անդամները ձերբակալվել են Արգենտինայի և Չիլիի միջև անցման կետում և Բուենոս Այրեսի միջազգային օդանավակայանում։
Տեղեկության համար նշենք, որ Լատինական Ամերիկայի ամենամեծ հրեական համայնքն ապրում է Արգենտինայում։ 1990-ականներին Արգենտինայի հրեական համայնքի վրա մի քանի հարձակումներ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ: Հրեական կենտրոնի վրա ամենախոշոր հարձակումներից մեկն իրականացվել է 1994 թվականին, որի ժամանակ զոհվել է 85 մարդ։