Արգենտինան մտադիր է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

20:34, 05.02.2025

Արգենտինան մտադիր է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի նախագահի մամուլի քարտուղար Մանուել Ադորնին։

Նախագահի ներկայացուցիչը որոշումը բացատրել է կազմակերպության և Արգենտինայի կառավարության միջև COVID-19 համաճարակի կառավարման վերաբերյալ կարծիքների տարբերությամբ։

«Արգենտինացիները թույլ չեն տա, որ միջազգային կազմակերպությունը միջամտի մեր ինքնիշխանությանը, հատկապես մեր առողջությանը»,- նշել է Ադորնին։

Նրա խոսքով՝ Արգենտինան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից չի ստանում ֆինանսավորում առողջապահության ոլորտի համար, հետեւաբար, այդ քայլը չի ​​ենթադրում առողջապահության ծախսերի կրճատում։

«Սա չի ազդի առողջապահական ծառայությունների որակի վրա»,- ասել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլայի ներկայացուցիչը։ Ադրոնի խոսքով՝ Արգենտինան նույնպես դիտարկում է կլիմայական փարիզյան համաձայնագրից դուրս գալու հարցը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին։ Դոնալդ Թրամփը երդմնակալության օրը կազմակերպությունը լքելու գործադիր հրաման է ստորագրել։

Նմանատիպ