Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի էջերը Instagram-ում եւ Facebook-ում դեկտեմբերի 23-ին անհասանելի են դարձել:
Փորձելով Instagram–ում մտնել @kadyrov_95 էջ, հաղորդվում է, որ նման օգտատերը չի հայտնաբերվել: Նմանատիպ գրություն է երեւում նաեւ Facebook-ում Քադիրովի էջ մտնելու փորձի ժամանակ:
Սակայն Instagram-ում նրա անգլիալեզու էջը նորմալ գործում է: Instagram-ում Քադիրովի հետեւղների թիվը հասնում է ավելի քան 3 մլն-ի, իսկ Facebook-ում՝ 757 հազարի:
Նշենք, որ Չեչնիայի ղեկավարը հայտնվել է ԱՄՆ կառավարության կողմից հրապարակված «Մագնիտսկու ցուցակում»: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, որպես պատճառ նշելով «մարդու իրավունքների խախտումը»: