«Սև ցուցակում» ներառված ռուսաստանցի օլիգարխները մեկ օրում 1.1 միլիարդ դոլար են կորցրել
«Սև ցուցակում» ներառված ռուսաստանցի օլիգարխները մեկ օրում 1.1 միլիարդ դոլար են կորցրել

ԱՄՆ-ի «կրեմլյան սև ցուցակում» հայտնված ռուս միլիարդատերերի ակտիվները մեկ օրում նվազել են 1.1 մլրդ դոլարով, այս մասին վկայում են «ՌԲԿ»-ի հաշվարկները:

«ՌԲԿ»-ն հաշվարկել է, թե ինչպես ԱՄՆ ֆիննախի «կրեմլյան զեկույցում» ներառված գրեթե հարյուր միլիարդ միլիարդատերերի հարստությունը մեկ ճրում փոփոխությունների ենթարկվում: Հաշվարկներում որպես հիմք օգտագործվել են Forbes-ի առցանց վարկանիշային տվյալները, որոնք թարմացվում են իրական ժամանակում: Զեկույցի հրապարակումից հետո, որում 96 ռուս գործարար էր ընդգրկված, նրանց կարողությունը Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ կրճատվել է 1.06 միլիրադ դոլարով:

Նշվում է, որ ամենից շատ նվազել է Վագիտ Ալեկպերովի («ԼՈՒԿօյլ») ակտիվների արժեքը՝ 226 մլն դոլարով, Վլադիմիր Լիսինինը («ՆԼՄԿ»)՝ 205 մլն դոլարով, Սուլեյման Քերիմովինը («Պոլյուս»)`102 մլն դոլարով:

Տոկոսային առումով, ըստ Forbes-ի, «կրեմլյան ցուցակում» ներառված ռուս միլիարդատերերի հարստությունը կրճատվել է ընդամենը 0.3 տոկոսով (նրանց կարողությունը միասին վերցրած 420 միլիարդ դոլար է կազմում): Դժվար է ասել, թե ինչպիսի անմիջական ազդեցություն կունենա ԱՄՆ զեկույցը, սակայն ռեզոնանսային փաստաթղթի հրապարակումից հետո «օլիգարխների» ընդհանուր կորուստները կարելի է աննշան համարել: