Արևմտյան Վրաստանում սպասվում են տեղումներ, իսկ արևելքում՝ անձրև և ուժեղ քամի
Վրաստանում այսօր կպահպանվի անկայուն եղանակը:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է Բնապահպանության ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների վարչության ղեկավար Դոդո Գվազավան, ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում սպասվող տեղումները բարձրալեռ շրջաններում կտեղան ձյան տեսքով:
Նրանց տեղեկությամբ, արևելյան Վրաստանում սպասվում է ուժեղ քամի:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում օդերևութաբանները օրվա առաջին կեսին սպասում են անձրև, իսկ երկրորդ կեսին՝ ուժեղ քամի: