Արևմտյան հրամանատարության երրորդ հետևակային բրիգադի հավաքական հարյուրյակը վերադարձել է RSM-ի նախափոխադրական զորավարժություններից
Արևմտյան հրամանատարության երրորդ հետևակային բրիգադի հավաքական հարյուրյակը վերադարձել է նախափոխադրական զորավարժություններից:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, անձնակազմին դիմավորել են պաշտպանական ուժերի արևմտյան հրամանատարության գլխավոր սերժանտ, Ռեվազ Մծիթուրին, երրորդ հետևակային բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Միխեիլ Գոգնաձեն և Վրաստանում Գերմանիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Լարլ ՈՒկերվիցը:
Վրաց զինվորականները նախնափոխադրական զորավարժությունների են մասնակցել Գերմանիայում: Նրանք Գերմանիայի Բունդեսվերի ռազմակայանում ուսումնասիրել են՝ մարտավարական, կրակային, բժշկական և հաղորդակցման հարցերը:
Գերմանիայում ռազմական մարզումներից առաջ, նրանք համապատասխան դասընթացներ են անցել Վրաստանում:
Երրորդ հետևակային բրիգադի հավաքական հարյուրյակը խաղարարար առաքելությամբ մեկնելու է Աֆղանստան: