«Արևելյան գործընկերության» զարգացման համար անհրաժեշտ է անել ավելին. Ֆեդերիկա Մոգերինի
«Արևելյան գործընկերության» զարգացման համար անհրաժեշտ է անել ավելին,- այս հայտարարությունը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած արտաքին գործերի մինիստերիալից հետո, արել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով, նախարարները մեկ անգամ ևս քննարկել են «արևելյան գործընկերության» անդամ երկրների հաջողությունները և ընդգծել այն աշխատանքները, որոնք դեռևս պետք է կատարվեն:
«Նախարարների հետ միասին քննարկել ենք «արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումները, որոնք մայիսին անց են կացվելու Բրյուսելում: Այդ թվում, նախարարները հանդիպելու են «արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցող վեց պետության ներկայացուցիչների հետ: Այսօր վերանայել ենք բոլոր հաջողությունները և դրական զարգացումները, որոնք գրանցվել են գործընկեր երկրներում, ինչպես նաև զրուցել ենք այն աշխատանքների մասին, որոնք դեռևս պետք է կատարվեն: 4-5 տարիների ընթացքում մենք հասել ենք լուրջ առաջընթացի տարբեր ոլորտներում: Դրանցից մեկը այցեգրերի չեղարկումն ու մարդկանց միջև կապերի հաստատումն էր: Մենք տեսնում ենք, որ այդ երկրները ձգտում են դեպի Եվրոպա և մենք պետք է նրանց դիմավորենք»,-հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: