«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 18-ին
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 18-ին

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 18-ին, Բրյուսելում: ՈՒկրաինական մամուլի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եվրամիությունում Ուկրաինայի դեսպան, Նիկոլայ Տոչիցկին:

Դիվանագետի խոսքով, ուկրաինական կողմը պատրաստ է ակտիվ դիրքորոշում ցուցաբերել կոնկրետ գործնական արդյունքների հասնելու հարցում:

«Կցանկանայինք, որ «արևելյան գործընկերության շրջանակներում» գոյություն ունեցող ծրագրերը օգտագործվեր եվրոպական ինտեգրման մեր ուղին ամրապնդելու համար»,- ասել է դեսպանը:

«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության արտաքին քաղաքականության ծրագիրն է, որը ստեղծվել է 2009 թվականին: Այն միավորում է Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Հայաստանը և Ադրբեջանը: