Արևադարձային փոթորկի հետևանքով Պրիմորսկի շրջանից ավելի քան 2000 մարդ է տարհանվել
Արևադարձային փոթորկի հետևանքով Պրիմորսկի շրջանից ավելի քան 2000 մարդ է տարհանվել

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ավելի քան 2000 մարդ է տարհանվել Պրիմորսկի շրջանից արևադարձային փոթորկի հետևանքով։

«Պրիմորիեում ավելի քան 2000 մարդ, այդ թվում՝ 405 երեխա, տարհանվել է»,- հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ պաշտոնական Telegram-ի ալիքը։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ջրի տակ է անցել 4368 բնակելի շենք, 5654 կենցաղային հողատարածք, 28 բնակավայր կտրվել է արտաքին աշխարհից։

Մարզի տարածքում տեղակայվել է 13 ժամանակավոր բնակության կենտրոն, որոնցում բնակվում է ավելի քան 550 մարդ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ աշխատանքային խումբը «կհամակարգի աշխատանքները ջրհեղեղի հետեւանքների վերացման ուղղությամբ»։

Ըստ տեղեկությունների՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 653 մարդ և 205 միավոր տեխնիկա։ Տուժածի մասին դեռ տեղեկություն չկա։

Հորդառատ անձրևների պատճառով գետերի ջրի մակարդակը բարձրացել է, իսկ Ռուսաստանի շատ շրջաններում հեղեղումներ են եղել։ Ուսուրիյսկ քաղաքային շրջանը և Սպասկ-Դալնին դարձել են տարերային աղետի հետևանքով ամենավնասված տարածքներից մեկը։ Պրիմորսկի շրջանի 21 մունիցիպալիտետների տարածքում գործարկվել է արտակարգ ռեժիմը