Արդեն երկրորդ օրն է Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 200-ը
Արդեն երկրորդ օրն է Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 200-ը

Երկրորդ օրն է, ինչ Իրանում «կովիդ 19»-ի զոհերի թիվը գերազանցում է 200-ը: Այս մասին գրում է «Ասոշիեյթեդ պրեսը»,  հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Անցած օրվա ընթացքում, երկրում վարակից մահացել է 272 մարդ, ինչպես նաև վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 4206 հաստատված դեպք:

Իրանում «կովիդ 19»-ի տարածումից ի վեր արձանագրվել է ավելի քան 500 000 դեպք, մահացել է մոտ 28 000 մարդ: