Արդարադատության տան մոտակայքում գիշերվա ժամերին ժամանակավորապես կսահմանափակվի ճանապարհային երթեւեկությունը

22:59, 19.08.2024

Մտկվարիի աջ ափի ճանապարհային երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Արդարադատության տան դիմացի հետիոտնային կամրջի ապամոնտաժման պատճառով։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

 

«Արդարադատության տան հարևանությամբ տեղաշարժի սահմանափակումը կգործի օգոստոսի 20-ի ժամը 00:00-ից մինչև 05:00-ն։ Ճանապարհը երկու ուղղություններով փակ է լինելու։

 

«Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ