Արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին Իրակլի Բերաիային նշանակել է փոխնախարար
Վրաստանի արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին Իրակլի Բերայային նշանակել է փոխնախարարի պաշտոնում։ Տեղեկությունը տարածում է Արդարադատության նախարարությունը։
« Իրակլի Բերաիան մասնագիտությամբ տնտեսագետ է։ Գերազանցությամբ ավարտել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Իրակլի Բերաիան օրենսդրական գործունեության բազմամյա փորձ ունի: Եղել է Վրաստանի 9-րդ, 10-րդ, 11-րդ գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Իրակլի Բերաիան մինչև քաղաքականություն մտնելը հաջող կարիերա է ունեցել բանկային ոլորտում»,- ասվում է նախարարության տեղեկատվության մեջ։