Արդարադատության միջազգային դատարանը Բենիամին Նեթանյահուի, Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամեդ Դեյֆի ձերբակալության օրդեր է արձակել
Արդարադատության միջազգային դատարանը Բենիամին Նեթանյահուի, Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամեդ Դեյֆի ձերբակալության օրդեր է արձակել

Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է արձակել։

Հաագայի դատարանի հայտարարությունների համաձայն, ձերբակալության օրդեր են արձակել նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամմեդ Դեյֆի նկատմամբ։

Բացի այդ, դատարանը մերժեց Իսրայելի փաստարկները իրավասության բացակայության մասին։ Համաձայն Արդարադատության միջազգային դատարանի, կան «հիմնավոր հիմքեր ենթադրելու», որ Նեթանյահուն և Գալանտը ներգրավված են եղել գործողություններում, որոնք ռազմական հանցագործություններ են նրա իրավասության ներքո:

Իսրայելը, որը Արդարադատության միջազգային դատարանի անդամ չէ, մշտապես մերժել է դատարանի լիազորությունները և հայտարարում է, որ այն քաղաքականապես կողմնակալ է Իսրայելի դեմ: