Արդարադատության հարցերում պետդեպարտամենտի խոսնակ. Ուկրաինայում Ռուսաստանի որոշ գործողություններ կարող են լինել ցեղասպանություն, սակայն ապացույցները դեռ պետք է ուսումնասիրվեն
Արդարադատության հարցերում պետդեպարտամենտի խոսնակ. Ուկրաինայում Ռուսաստանի որոշ գործողություններ կարող են լինել ցեղասպանություն, սակայն ապացույցները դեռ պետք է ուսումնասիրվեն

Գլոբալ արդարադատության հարցերում պետդեպարտամենտի խոսնակ Բեթ Վան Սկակը գտնում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի որոշ գործողությունները կարող են ցեղասպանություն համարվել, սակայն ապացույցները դեռ պետք է հետազոտվեն: Այս մասին նա հայտարարել է Բաբելին տված հարցազրույցում։

Վան Սկակը նշել է, որ ցեղասպանության հանցագործությունը դժվար է ապացուցել, քանի որ «դուք պետք է ապացույցներ ունենաք, որ հանցագործները գործում են պաշտպանված խմբին ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ»:

«Բայց ձեր նշած բոլոր տարրերը՝ բռնությունը, ապաուկրաինացման հռետորաբանությունը, Ուկրաինայից Ռուսաստան և Բելառուս արտաքսված երեխաների ռուսացում, սրանք ապացույցների և վարքագծի տեսակներն են, որոնք կարելի է համարել ցեղասպանության մեղադրանք»,- ասել է Վան Սկակը։

Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի և այլ երկրների դատախազները ուշադիր ուսումնասիրում են այդ ապացույցները և որոշում, թե արդյոք նրանք կարող են ցեղասպանության գործ հարուցել:

«Միևնույն ժամանակ, վարքագիծը, որն ընկած է, օրինակ, քաղաքացիական անձանց վրա հարձակումների, սեռական բռնության, երեխաների տեղահանման հիմքում, կարող է նաև որակվել որպես ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ, որոնք, ի վերջո, ավելի հեշտ է ապացուցել, և դեռ պետք է պարզել, թե արդյոք դատախազները կբարձրացնեն ցեղասպանության հարցը»,- ասել է Վան Սկակը։