Արդարադատության գերագույն խորհուրդը գերագույն դատարանի դատավորների թեկնածուների համար քվեարկելու է այսօր
Արդարադատության գերագույն խորհուրդը, գերագույն դատարանի դատավորների 20 հոգանոց ցուցակը հաստատելու համար այսօր անց է կացնելու երկու քվեարկություն:
Օրենքի համաձայն, խորհուրդը 49 մարդուց բաղկացած ցուցակից գաղտնի քվեարկությամբ ընտրելու է 20 թեկնածուի, որից հետո տվյալները կհրապարակվեն խորհրդի կայք էջում:
Օրենքով, խորհրդում անց է կացվելու ևս մեկ քվեարկություն, որի համաձայն, յուրաքանչյուր թեկնածուի օգտին քվեարկելու են առանձին, պարզելու, պետք է առաջարկեն նրա թեկնածությունը թե ոչ խորհրդարանին: Թեկնածուին կներկայացնեն այն դեպքում, եթե բաց հանդիպմանը, գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կաջակցի խորհրդի լրիվ կազմի երկու երրորդը:
Վրաստանի արդարադատության խորհուրդը գերագույն դատարանի դատավորների պաշտոնում ընտրվելու համար, խորհրդարանին ներկայացվելիք թեկնածուների կողմից ստացած միավորների մասին լրատվություն է տարածել երեկ:
Գերատեսչության կողմից տարածված լրատվության մեջ ասված է, որ արդարադատության գերագույն խորհրդի անդամները գնահատել են թեկնածուների իրավասությունը: