Արչիլ Թալկվաձե - Ընդդիմության կործանարար մասը հասկանում է, որ արդեն երկու ամիս է ինչ նարանց տեղը քաղաքականությունում չէ
Ինչպես երևում է ընդդիմության ապակառուցողական մասը գիտակցել է, որ արդեն երկու ամիս է, ինչ նրանց տեղ քաղաքականությունում չէ, նրանք ամբողջ ուժով պահանջում են վերադառնալ խորհրդարան, խոստանալով դադարեցնել բոյկոտը: Ես զգում եմ, որ ընդդիմության այս մասը նիստ է անցկացնում ամենօրյա ռեժիմով. Թե այսօր ինչը փչացնի, ինչ ցեխ շպրտի, և երբ կլոր տարին բոյկոտում էին, հիմա համաճարակի ժամանակ պահանջում են բոյկոտից դուրս գալ և վերականգնել խորհրդարանական գործընթացը-այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն:
Ընդդիմության այս հայտարարության մասին, որ խորհրդարանը կամավոր արձակուրդի մեջ է Արչիլ Թալկվաձեն պատասխանել է «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Խորհրդարանի նախագահը արձագանքել է նաև «Ազգային շարժման» ներկայացուցիչների հայտարարությանը, այն մասին, որ կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական բոյկոտը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը