Արչիլ Թալակվաձեն խոստանում է, որ առավել ակտիվ կաշխատի «ODIHR»-ի առաքելության հետ
Խոստանում ենք, որ խորհրդարանում կկայանան առավելագույնս թափանցիկ, ժողովրդավար չափանիշին համապատասխան քննարկումներ Գերագույն դատարանի դատավորների յուրաքանչյուր թեկնածության հետ կապված,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) զեկույցը մեկնաբանելիս:
«Կառաջադրվեն բոլոր կարևոր հարցերը և միայն դրանից հետո խորհրդարանը կկայացնի որոշում»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, կառավարող թիմը հարգում է գործընկերների խորհուրդները և հանձնարարականները և առավել ակտիվ է աշխատելու ԵԱՀԿ-ի առաքելության հետ:
ԵԱՀԿ-ի ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) զեկույցի համաձայն, Վրաստանում գերագույն դատարանի դատավորների առաջադրման և նշանակման գործընթացը բնութագրվում էր թերություններով: