Արչիլ Թալակվաձեն ներկայացնելու է խորհրդարանի գործունեության 2019 թվականի զեկույցը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն այսօր օրենսդրական մարմնում ներկայացնելու է խորհրդարանի գործունեության 2019 թվականի զեկույցը:
Խորհրդարանի գործընթացային հարցերի և կանոնների կոմիտեի նախագահ Գուրամ Մաճարաշվիլու տեղեկությամբ, զեկույցի հիմնական մասը տրամադրվելու է խորհրդարանի կանոնակարգում 2019 թվականին մտցված փոփոխություններին: Զեկույցում խոսվում է նաև այն օրինագծերի մասին, որոնք 2019 թվականին հաստատել է օրենսդրական մարմինը:
Նրա տեղեկությամբ, խորհրդարանի նախագահը զեկույցում ընդգծելու է դատական բարեփոխման չորրորդ ալիքը: