Արչիլ Թալակվաձեն մեծամասնության անդամների հետ հանդիպել է դիվանագետներին և նրանց հետ քննարկել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կորոնավիրուսի հետ կապված անվտանգության հարցերը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական մեծամասնության անդամներ Կախա Կուճավայի և Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի և Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Միխեիլ Սարջվելաձեի հետ միասին հանդիպել է դիվանագետներին:
Հանդիպմանը ներկա են եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Եվրամիության և Եվրախորհրդի դեսպանները:
Խոսքը վերաբերել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի հետ կապված անվտանգության հարցերին: Վրաստանի խորհրդարանը կառավարության հետ միասին աշխատում է հասարակական առողջապահության միտված կանոնների շուրջ, որոնք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցություններից հետո, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կկիրառվեն վարակի տարածումը կանխելու և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար:
Հանդիպմանը ներկա է եղել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, ով խոսել է երկրում և աշխարհում տիրող համավարակային վիճակի, հասարակական առողջապահության պատասխան գործողությունների և կորոնավիրուսի հետ կապված անվտանգության պահանջների մասին: