Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսին:
Հանդիպումը այս րոպեներին ընթանում է խորհրդարանում, որին ներկա են ընդիմադիր պատգամավոր, Գիորգի Կանդելակին և խորհրդարանական մեծամասնության անդամներ ՝ Սոփո Քացարավան և Բեքա Օդիշարիան:
Իսկ մինչ այդ, Վրաստան այցի շրջանակներում, լիտվացի դիվանագետը հանդիպել է իր գործընկերոջ, Դավիթ Զալկալիանիի հետ:
Այցի շրջանակներում, Լինաս Լինկևիչուսը հանդիպելու է ՝Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և երկրի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Լիտվայի առաջին դիվանագետը մասնակցելու է նաև «բալթյան ճանապարհի» 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվելու է Սոխումիի պետական համալսարանում: 30 տարի առաջ, 1989 թվականի օգոստոսի 23-ին, Բալթյան երկրներում տեղի է ունեցել խաղաղ ցույց ընդդեմ սովետական բռնազավթման, որը պատմության մեջ մտել է «բալթյան ճանապարհ» անվան տակ:
Վրաստան այցի շրջանակներում, Լիտվայի արտգործնախարարը մասնակցելու է նաև Վիլնյուսի պուրակի բացման արարողությանը:
Լինաս Լինկևիչուսը Վրաստանից կհեռանա սեպտեմբերի 11-ին: