Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միավորված Թագավորության դեսպան, Մարկ Քլեյտոնի հետ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալակվաձեն և խորհրդարանի փոխնախագահ, Կախա Կուճավան հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միավորված Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Մարկ Քլեյթոնի հետ:
Հանդիպման հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն էին, որոնք ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի կողմից գնահատվել են որպես հիմնարար իրավունքների պաշտպանությամբ անցկացված և մրցակցային ընտրություններ:
Հանդիպմանը նշվել է, որ չնայած «կովիդ 19» համավարակին, ընտրողների մասնակցությունը բարձր էր, և 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները մի շարք դրական նորություններ են ապահովել, ինչպիսիք են համամասնական ներկայացուցչության աճը, բազմակուսակցականությունը և կանանց ներկայացվածության աճը:
Խորհրդարանի նախագահը դեսպանին շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նշել Միաավորված Թագավորության ներդրումը Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում: Արչիլ Թալակվաձեն Մարկ Քլեյթոնին հաստատել է պատրաստակամությունը ապագա համագործակցության համար: