Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին:
Հանդիպմանն ամփոփել են խորհրդարանի նախագահի կողմից ԱՄՆ-ում իրականացված այցը: Կողմերի գնահատմամբ, այցը եղել է արդյունավետ և Վաշինգտոնում անցկացված բարձր մակարդակի հանդիպումները կնպաստեն երկկողմ կապերի առավել խորացմանը:
Ընդգծվել են նաև ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները և առաջիկա ծրագրերը:
Խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ի դեսպանին շնորհակալություն է հայտնել Ամերիկայի կառավարության կողմից Վրաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
Կողմերը հայտնել են հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն: