Արչիլ Թալակվաձեն հանդիպել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրենին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրենի տեղակալ Բոնի Գլիքին:
Հանդիպմանը քննարկել են Վրաստանի և «USAID»-ի միջև համագործակցության սեկտորային ուղղությունները, ձեռքբերումները և առաջնահերթությունները:
Կողմերը ողջունել են «USAID»-ի նոր ծրագիրը, որը նկատի ունի ձեռնարկատիրությամբ զբաղվող կանանց և երիտասարդների աջակցություն: Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և Վրաստանի խորհրդարանի օրակարգին: