Արչիլ Թալակվաձեն համարում է, որ Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլուն նշանակելու որոշումը կվնասի Ուկրաինայի հետ քաղաքական համագործակցությունը
Վրաստանի խորհրդարանի նախաագահ Արչիլ Թալակվաձեն համարում է, որ եթե կայացվի որոշում Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլուն նշանակելու մասին, դա շատ կվնասի Վրաստան-Ուկրաինա քաղաքական համագործակցությանը:
Թալակվաձեի խոսքով, նման որոշումը կլինի անհասկանալի և անընդունելի:
«Չնայած նրան, որ Վրաստանի և Ուկրաինայի միջև ռազմավարական համագործակցություն և բարեկամական հարաբերություններ են, որին նախորդում էր տարիների ընթացքում մեր ժողովուրդների և իշխանությունների միջև համագործակցությունը, կարծում եմ, դա մեծ վնաս կհասցնի մեր երկրների միջև առկա քաղաքական համագործակցությանը, նման որոշումը մեզ համար կլինի անհասկանալի և անընդունելի»,- հայտարարել է Թալակվաձեն:
Ինչ վերաբերում է տարածված տեղեկությանը, որ վրացական կողմը խորհրդակցության համար հետ է հրավիրել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, Թալակվաձեն նշել է, որ եթե այս տեսանկյունից որևէ որոշում կայացվի, այդ մասին կխոսի կառավարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավորը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել էր, որ քննարկվում է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլու թեկնածությունը: