Արչիլ Թալակվաձեն համարում է, որ Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլուն նշանակելու որոշումը կվնասի Ուկրաինայի հետ քաղաքական համագործակցությունը

20:10, 24.04.2020

Վրաստանի խորհրդարանի նախաագահ Արչիլ Թալակվաձեն համարում է, որ եթե կայացվի որոշում Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլուն նշանակելու մասին, դա շատ կվնասի Վրաստան-Ուկրաինա քաղաքական համագործակցությանը:

Թալակվաձեի խոսքով, նման որոշումը կլինի անհասկանալի և անընդունելի:

«Չնայած նրան, որ Վրաստանի և Ուկրաինայի միջև ռազմավարական համագործակցություն և բարեկամական հարաբերություններ են, որին նախորդում էր տարիների ընթացքում մեր ժողովուրդների և իշխանությունների միջև համագործակցությունը, կարծում եմ, դա մեծ վնաս կհասցնի մեր երկրների միջև առկա քաղաքական համագործակցությանը, նման որոշումը մեզ համար կլինի անհասկանալի և անընդունելի»,- հայտարարել է Թալակվաձեն:

Ինչ վերաբերում է տարածված տեղեկությանը, որ վրացական կողմը խորհրդակցության համար հետ է հրավիրել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, Թալակվաձեն նշել է, որ եթե այս տեսանկյունից որևէ որոշում կայացվի, այդ մասին կխոսի կառավարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավորը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել էր, որ քննարկվում է  Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլու թեկնածությունը:

Նմանատիպ