Արչիլ Թալակվաձեն գործնական հանդիպում է ունեցել ընտրական հարցերի առնչությամբ
Այսօր, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ընտրական հարցերի հետ կապված, հանդիպել է Եվրամիության հրավիրված փորձագետներին, ԱՄՆ-ի դեսպանության և Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը քննարկել են «Ընտրական օրենսգրքում» նախատեսված փոփոխությունները, որոնք պատրաստվել են ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի հանձնարարականները հաշվի առնելով:
«Ընտրական օրենսդրության վրա աշխատանքը շարունակվում է, փոփոխությունների նախագիծը և նախաձեռնությունները, որոնք պատրաստվել են ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի հանձնարարականները հաշվի առնելով, դրական են և մեր ցանկությունն է, դրանց նախաձեռնությունն իրականացնել քաղաքացիական հանրության և քաղաքական կուսակությունների հետ»,- նշված է խորհրդարանի նախագահի սոցիալական ցանցի էջում: