Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական պատվիրակության հետ միասին փետրվարի 5-10-ը այցելելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը մասնակցելու է ԱՄՆ-ի նախագահի կողմի կազմակերպված ամենամյա «National Prayer Breakfast» հավաքին: Արչիլ Թալակվաձեն այցի շրջանակներում ԱՄՆ-ի կոնգրեսում և սենատում անցկացնելու է բարձր մակարդակի հանդիպումներ:
Վրաստանի խորհրդարանի նախագահը պատվիրակության հետ միասին հանդիպելու է Բաքսվուդի միջազգային դպրոցի ուսանողներին և այցելելու՝ Վաշինգտոնի վրացական ժառանգության ակադեմիա: