Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) նոր ղեկավար Մարկ Շչիգելին:
Խորհրդարանի մամլո ծառայության փոխանցմամբ, ճանաչողական բնույթի հանդիպմանը զրուցել են Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության և նշանակության մասին: Խոսքը վերաբերել է կորոնավիրուսի հետ կապված օկուպացված շրջաններում տիրող իրավիճակին: Խորհրդարանի նախագահը հաստատել է, որ իշխանությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել բռնազավթված Աբխազիայի և Սամաչաբլոյի շրջանների բնակչությանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Կողմերը զրուցել են նաև բռնազավթված տարածքներում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության անօրեն և սադրիչ գործողությունների մասին: Ընդգծվել է 2020 թվականի հուլիսի 11-ին օկուպացնող ուժերի կողմից Վրաստանի քաղաքացուն հրազենային վիրավորում հասցնելու և անօրեն ձերբակալելու փաստը:
Կողմերի խոսքով, Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի կատարումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անկյունաքարն է: Ընդգծվել է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի գործունեության նշանակությունը:
Արչիլ Թալակվաձեն մեկ անգամ ևս հաստատել է, որ Վրաստանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականության հավատարիմն է: