Արչիլ Թալակվաձեն դիմել է աբխազ և օս հայրենակիցներին - Դուք հնարավորություն ունեք օգտվել բոլոր այն բարիքներից, որը ստեղծել ենք երկրի զարգացման և եվրոպական ինտեգրման ճանապարհով
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է նաև Վրաստանի տարածքների բռնազավթմանը:
Թալակվաձեի հայտարարությամբ, Վրաստանը այսօր, ինչպես իր պատմության ընթացքում կանգնած է բարդ մարտահրավերի առջև:
Ըստ նրա, շարունակվում է Վրաստանի տարածքների բռնազավթումը, որի արդյունքը ստանում ենք ամենօրյա առևանգումների, սպանությունների, մաքսանենգության, տեղաշարժման սահմանափակման, ապօրինի կալանքի, մայրենի լեզվով կրթության արգելքի և այլ ծանր խախտումների տեսքով:
«Մեր պատասխանը քայլ է դեպի ավելի լավ ապագա, միջազգային աջակցություն, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրում, տնտեսական զարգացում, էներգոանվտանգություն և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում: Ռուսական բռնազավթումը այդ շրջանները կանգնեցրել է մարդասիրական ճգնաժամի, ռազմակայանների ստեղծման առջև և Բեռլինի պատը քանդելուց 30 տարի անց, Ռուսաստանը, ցավոք, պահպանում է փշալարերի պատը, որը արհեստականորեն բաժանում է բնակչությանը: Մենք անպայման կվերադարձնենք մեր աբխազ եղբայրներին, և այս սերունդը կկարողանա միավորել երկիրը»,- ասել է Արչիլ Թալակվաձեն:
Նա խորհրդարանի ամբիոնից մեկ անգամ ևս դիմել է աբխազ և օս ժողովուրդներին:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ դիմել մեր աբխազ և օս հայրենակիցներին: Դուք հնարավորություն ունեք օգտվել բոլոր այն բարիքներից, որոնք մենք ստեղծել ենք Վրաստանում ՝ երկրի զարգացման և եվրոպական ինտեգրման միջոցով: Դուք կարող եք հպարտանալ դրանով և օգտվել այդ հնարավորություններից», – ասել է Թալկվաձեն:
2019 թվականի գործունեունեության զեկույցը լսում են նաև վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության անդամներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: