Արչիլ Թալակվաձեն չի հստակեցնում, թե ինչ հարցերի շուրջ են զրուցել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ
Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն չի հստակեցնում, թե ինչ հարցեր են քննարկվել դիվանագետների հետ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը:
Լրագրողների հետ զրույցում, Թալակվաձեն հույս է հայտնել, որ այս երկխոսությունը կոնկրետ արդյունքներ կտա:
«Հավանաբար, ճիշտ չի լինի, եթե ես այսօր խոսեմ կոնկրետ հարցերի շուրջ: Մասնավորապես, ինչ է քննարկվել, ինչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել ապագայում: Ես անպայման ձեզ մանրամասն տեղեկատվություն կտրամադրեմ հետագա հանդիպումների վերաբերյալ: Հուսով եմ, որ այս երկխոսությունը կոնկրետ արդյունքներ կտա»,- ասել է Թալակվաձեն:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էին իննը կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում: