Արչիլ Թալակվաձեի և Եվրախորհրդարանի նախագահ, Դավիթ Ռասոլի միջև կայացել է հեռախոսազրույց
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլի միջև կայացել է հեռախոսազրույց:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում վերաբերել է ընթացիկ քաղաքական հարցերին, «կովիդ 19»-ի պատվաստանյութի հասանելիությանը ու Վրաստանում իրականացվող բարեփոխումներին:
«Դավիթ Սասոլը դրական գնահատեց Ասոցացման օրակարգով Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումները և հայտնեց Եվրամիության աջակցությունը, Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին:
Վրաստանի խորհրդարանի նախագահը եվրոպացի գործընկերոջը տեղեկացրեց Վրաստանում ընթացիկ քաղաքական իրադարձությունների մասին:
Դավիթ Սասոլը ընդգծեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով քաղաքական երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան նվազեցնել լարվածությունը», – ասված է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: