Արչիլ Թալակվաձե. Ես ուզում եմ մեկ անգամ եւս կոչ անել ընդդիմադիր առողջ ուժերին՝ մասնակցել խորհրդարանական գործընթացին
2020 թվականի խորհրդարանական ընտրությունները հնարավորություն ստեղծեցին բազմակուսակցական փաստարկների վրա հիմնված քննարկումները և արևմտյան ժողովրդավարությանը բնորոշ քաղաքականության իրականացման հնարավորություն,- այս մասին հայտարարել է Վրասատանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ խորհրդարանի բյուրոյի նիստ:
Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, այս ձեռքբերումը չպետք է կորցնել:
«Ես ուզում եմ մեկ անգամ եւս կոչ անել ընդդիմության առողջ ուժերին՝ մասնակցել խորհրդարանական գործընթացին: Եկեք երկխոսությամբ պայմանավորվենք ոչ թե կատեգորիկ պահանջների, այլ այն մասին, թե ինչի կարիք ունեն այսօր մեր երկիրն ու հասարակությունը: Ժողովրդավարությունը, ինչպես գիտեք, մասնակցություն է, և դրա բոյկոտը անթույլատրելի է: Կարծում ե՝ դա բոյկոտելը քաղաքական սխալ է: Հավանաբար, ավելի ժողովրդավարական է պայքարել և բանակցել խորհրդարանի ներսում, քան օգտագործել այլ միջոցներ խորհրդարանից դուրս, որը մենք բազմիցս տեսել ենք իններորդ գումարման խորհրդարանի աշխատանքի ընթացքում և տեսել ենք, որ դա ոչ մի օգուտ չի բերել մեր երկրին», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: