Արչիլ Թալակվաձե. Ես մեկ անգամ ևս խնդրում եմ հասարակությանը խստորեն հետևել առողջապահական ծառայությունների հանձնարարականներին
Արչիլ Թալակվաձե. Ես մեկ անգամ ևս խնդրում եմ հասարակությանը խստորեն հետևել առողջապահական ծառայությունների հանձնարարականներին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հույս ունի, որ խորհրդարանի կողմից համաճարակաբանական անվտանգության ապահովման համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումները արդյունավետ կլինեն: Այդ մասին Թալակվաձեն հայտարարել է խորհրդարանի բյուրոյի նիստին:

Արչիլ Թալակվաձեն բնակչությանը կոչ արեց հետևել հանձնարարականներին: Միևնույն ժամանակ, նա շուտափույթ ապաքինում մաղթեց իր գործընկերներին և համայնքին:

«Հուսով եմ, որ համաճարակաբանական անվտանգության ապահովման համար խորհրդարանի ձեռնարկած լրացուցիչ միջոցառումները արդյունավետ կլինեն: Իմ գործընկերներին, ինչպես նաև մեր համաքաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Ես մեկ անգամ ևս խնդրում և հորդորում եմ հասարակությանը խստորեն պահպանել առողջապահական ծառայությունների կողմից սահմանված անվտանգության կանոնները: Նախևառաջ, նախքան պատվաստման ավարտը`պահենք հեռավորություն և ցանկացած սերտ շփման ընթացքում կրենք շնչադիմակ: Սա կօգնի մեզ ժամանակաշրջանն անցնել նվազագույն նոր դեպքերով: Ես նորից եմ ասում, մինչ պատվաստումների ավարտը», – ասաց Արչիլ Թալակվաձեն: