Արչիլ Թալակվաձե. Խորհրդարանական հանձնաժողովը համալրվելու է ինչպես մեծամասնության, այնպես էլ ընդդիմության անդամներով և չի ունենալու քաղաքական օրակարգ
Ինչպես զոհվածների ընտանիքների, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի շահն է, որ անչափահասների սպանության գործով արդարադատությունը իրագործվի լիարժեք, մինչև վերջ և օբյեկտիվ արդար որոշումներ կայացվեն,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ «Մոամբեի»-ն տված հարցազրույցում:
Նրա խոսքով, հայտարարվել է դատարանի որոշումը և պարզ է, որ գործով արդարադատությունը մինչև վերջ չի կատարվել և ծագում են հարցեր:
«Մենք, որպես իշխանության թիմ, կայացրել ենք շատ սկզբունքային որոշումներ – խորհրդարանն ստեղծել է խորհրդարանական քննչական հանձնաժողով և գլխավոր դատախազը կայացրել է հրաժարականի որոշում»,- հայտարարել է Թալակվաձեն:
Նրա խոսքով, խորհրդարանական հանձնաժողովը համալրվելու է ինչպես մեծամասնության, այնպես էլ ընդդիմության անդամներով և այն չի ունենալու քաղաքական օրակարգ, կծառայի միայն այն նպատակին, որ շատ սեղմ ժամկետում պատասխանվի հարցերին, որոնք գոյություն ունեն հարցի առնչությամբ: