Արչիլ Թալակվաձե - Վրաստանի խորհրդարանի համար ընթացիկ տարին եղել է մարտահրավերներով լի
Վրաստանի խորհրդարանն ընթացիկ տարում, խորհրդարանական հսկողության շրջանակներում լսել է 13 նախարարի և հաստատել ավելի քան 400 օրինագիծ:
Լրագրողների հետ զրույցում օրենսդրական գործունեությունն է գնահատել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և նշել, որ հասարակությանը ներկայացնելու է մանրամասն հաշվետվություն:
Թալակվաձեի գնահատմամբ, խորհրդարանի համար ընթացիկ տարին եղել է մարտահրավերներով լի:
Խորհրդարանի նախագահը գնահատում է նաև խորհրդարանական ընդդիմության գործունեությունը և ասում, որ ընդդիմությունը առավել ակտիվ էր, քան նախորդ տարիների ընթացքում:
Խորհրդարանը նախորդ շաբաթ փակել է աշնանային նստաշրջանը: Օրենսդրական մարմինը գործունեությունը վերսկսելու է փետրվարին, գարնանային նստաշրջանի ձևաչափում: