Արչիլ Թալակվաձե. Վրաստանի կառավարությունը՝ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, պատմական դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու գործում
Խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեի խոսքով, Վրաստանի կառավարությունը՝ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, պատմական դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու գործում:
«Արևմուտքը պատշաճ կերպով գնահատել է Վրաստանի պատրաստակամությունը` ապահովել խաղաղ և անվտանգ տարածաշրջան՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին: Կարևոր է, որ ռազմավարական գործընկերները Վրաստանը և նրա իշխանությունն են տեսել որպես միջնորդ, այդ բարդ խնդիրը լուծելու համար», – ասաց Արչիլ Թալակվաձեն:
Ըստ Վրաստանի կառավարության, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ դյուրացման և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացիների: