Արչիլ Թալակվաձե. Վրաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանաձեւի նախագիծը արտացոլում է մեր ժողովրդի անսասան կամքը՝ կապված եվրաինտեգրման հետ
Արչիլ Թալակվաձե. Վրաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանաձեւի նախագիծը արտացոլում է մեր ժողովրդի անսասան կամքը՝ կապված եվրաինտեգրման հետ

Վրաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանաձևի նախագիծը արտացոլում է մեր ժողովրդի անսասան կամքը եվրոպական ինտեգրման հարցում,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ բյուրոյի նիստին:

Նրա խոսքով, նշված փաստաթուղթը քննարկում են խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում:

«Խորհրդարանական մեծամասնության կողմից նախաձեռնված Վրաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի բանաձեւի նախագիծը ներկայացված է քննարկվող հարցերում: Ինչպես գիտեք, մենք հասարակությանը խոստացանք, որ առաջին փաստաթուղթը, որը կհաստատեր Վրաստանի խորհրդարանը, կանդրադառնա Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին, և շատ կարևոր է, որ Վրաստանի խորհրդարանն այսօրվա նիստում քննարկի այդ փաստաթուղթը: Այն արտացոլում է մեր ժողովրդի և մեր պետության անսասան քաղաքական կամքը՝ մեր երկիրը ինտեգրելու եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին: Իհարկե, տասներորդ գումարման խորհրդարանի համար շատ կարևոր է ընդունել այս բանաձևը», – ասաց Թալակվաձեն: