Արչիլ Թալակվաձե. Որևէ ժողովրդավարական պետությունում արդարադատությունը և դատարանը չեն սպասում ընտրություններին
Որևէ ժողովրդավարական պետությունում արդարադատությունը և դատարանը չեն սպասում ընտրություններին,- այսպես է արձագանքել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ընդդիմախոսների հայտարարությանն այն մասին, որ Գիգի Ուգուլավային կալանավորելը քաղաքական նպատակ է հետապնդում:
Նրա խոսքով, արդարադատությունը գործում է անկախ, ունի իր ժամկետները, կարգավորող օրենսդրությունը, իսկ ընտրությունները քաղաքական գործընթաց են և երբեք չեն սպասում արդարադատությանը:
«Զարմացա, երբ ընդդիմության կողմից որպես գլավոր փաստարկ լսեցինք ոչ թե այն, որ որևէ մեկը հնարավոր է ճնշվում է անմեղ լինելով հանդերձ, այլ այն, որ հանցանքը գործած է, սակայն քանի որ ընտրություններ են, արդարադատությունը պետք է սպասի: Ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ հայտարարում են, որ քանի որ Ուգուլավան ընդդիմության գլխավոր առաջնորդն է, իբր այդ պատճառով է դարձել իշխանության համար մեկ թիրախը: Դա սուտ է»,- նշել է Արչիլ Թալակվաձեն: