Արչիլ Թալակվաձե. Շնորհավորում եմ բոլորիդ, Վրաստանն այսօր կատարեց ժողովրդավարությանն ուղղված ևս մեկ արդյունավետ քայլ
Շնորհավորում եմ բոլորիդ, Վրաստանն այսօր կատարեց ժողովրդավարությանն ուղղված ևս մեկ արդյունավետ քայլ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Exit poll»-ի արդյունքները հրապարակվելուց հետո:
Նա ընտրողներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
«Հաղթել է մեր հասարակությունը, «Վրացական երազանքը» հանրային ուժ է և մենք չենք կորցնի այս առավելությունը: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում – երիտասարդներին, ծնողներին, տարեցներին, այսօր ամբողջ հասարակությունը միավորվել է իր ապագան ստեղծելու համար: Մենք հաղթել ենք և հաղթել է Վրաստանը: Հաջողություն մեր երկրին»,- հայտարարել է Թալակվաձեն: