Արչիլ Թալակվաձե. Նախքան պատվաստումները, շնչադիմակը պաշտպանության ամենաարդյունավետ միջոցն է, ուստի մեր հանրության յուրաքանչյուր անդամի կոչ եմ անում կրել շնչադիմակ
Նախքան պատվաստումները, շնչադիմակը պաշտպանության ամենաարդյունավետ միջոցն է, ուստի ես մեր հանրության յուրաքանչյուր անդամի կոչ եմ անում կրել շնչադիմակ: Բոլորս պետք է հնարավորինս հետևենք առողջապահական ծառայությունների կողմից տրված հանձնարարականներին, – բյուրոյի նիստին ասաց խորհրդարանի նախագահը:
Արչիլ Թալակվաձեի խոսքով, իշխանությունն ամեն ինչ անում է, որ երկրի համար պատվաստանյութը ժամանակին հասանելի լինի: Խորհրդարանի նախագահը կարևորեց շնչադիմակ կրելը և առողջապահական ծառայությունների կողմից տրված հանձնարարականներին հետևելը:
«Մենք պատվաստումների վերաբերյալ թարմ տեղեկատվություն ենք ստացել առողջապահության նախարարությունից և իշխանությունն ամեն ինչ անում է, որ Վրաստանը պատվաստանյութերի ժամանակին հասանելիություն ստանա, քանի որ դա իր հերթին կապված է սոցիալական, տնտեսական և մշակութային գործընթացների բացման և տնտեսության վերականգնման հետ:
Ես դիմում եմ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի՝ առավելագույն պատասխանատվությամբ մոտենալ շնչադիմակ կրելուն և հաշվի առնել առողջապահական ծառայությունների կողմից տրված հանձնարարականները», – ասաց խորհրդարանի նախագահը:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: