Արչիլ Թալակվաձե. Նախատեսում ենք խորհրդակցություններով կայացնել այնպիսի որոշում, որն ընտրությունների ժամանակ կպաշտպանի մեր քաղաքացիներին կորոնավիրուսից և կապահովի նրանց ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, ընթանում է աշխատանք՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի հետ կապված անվտանգության կանոնների շուրջ:
Նրա խոսքով, նշված թեմայի առնչությամբ արդեն կան ուրվագծեր:
Արչիլ Թալակվաձեի մեկնաբանմամբ, այսօրվա հանդիպմանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կիսվել են հենց նշված հարցի շուրջ:
«Այդ առնչությամբ պատրաստվում ենք խորհրդակցություններ անցկացնել կողմերի հետ, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների հետ և կայացնել վերջնական այնպիսի որոշում, որը մի կողմից ընտրությունների ժամանակ կպաշտպանի մեր քաղաքացիներին կորոնավիրուսի տարածումից և նաև, իհարկե, կապահովի նրանց ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը,-» հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: