Արչիլ Թալակվաձե. Մեր սահմանադրական բարեփոխման արդյունքն է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Վրաստանն անցնում լիարժեք համամասնական ընտրակարգի
Խորհրդարանի նախագահը բացեց տասներորդ գումարման խորհրդարանի բյուրոյի առաջին նիստը:
Նա շնորհավորեց նորընտիր պատգամավորներին և հաջողություններ մաղթեց նրանց գործունեության մեջ:
Միևնույն ժամանակ, Արչիլ Թալակվաձեն խոսեց 9-րդ գումարման խորհրդարանի կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների մասին:
«Խորհրդարանի բյուրոն անցկացնում է իր առաջին նիստը: Շնորհավորում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ կարեւոր պաշտոններում ընտրվելու կապակցությամբ և ձեր գործունեության մեջ հաջողություն մաղթում: Ինչպես գիտեք, Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում մենք իրականացրեցինք հիմնարար ժողովրդավարական բարեփոխումներ, ընդունեցինք սահմանադրական փոփոխություններ և փոխեցինք ընտրական համակարգը: Արդյունքում, Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ էականորեն համամասնական համակարգով, որը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն գնահատեց մրցակցային՝ նշելով, որ դրանք անցկացվել են հիմնարար իրավունքների պաշտպանությամբ:
Մեր կողմից իրականացված սահմանադրական բարեփոխման արդյունքն այն է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Վրաստանն անցնում է լրիվ համամասնական ընտրակարգի, ինչը ցանկալի էր բոլոր քաղաքական սերունդների համար 1990-ականներից հետո, չնայած որ նախորդ ոչ մի իշխանություն չէր կարողացել իրականացնել այս բարեփոխումը: Հասարակության աջակցությամբ և մեր միջազգային գործընկերների ներգրավմամբ՝ մենք ՝ «Վրացական երազանք»-ը, դա արեցինք:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր համաքաղաքացու: Անկախ ձեր ընտրությունից, սա ձեր բոլորի խորհրդարանն է», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: