Արչիլ Թալակվաձե. Մենք պատրաստակամություն ենք հայտնում կիրառել 40% աջակցության սկզբունքը ինքնակառավարման մարմինների ընտրություններում
Մենք պատրաստակամություն ենք հայտնում առաջիկա ինքնակառավարման ընտրություններում կիրառել 40% աջակցության սկզբունքը, – այսօր կայացած ճեպազրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, դա թույլ կտա կառուցողական ընդդիմությանը միանալ այս որոշմանը, և եթե նրանք իսկապես ցանկանում են մտնել խորհրդարան, ապա կմտնեն խորհրդարան:
«Սա նշանակում է, որ երբ ընդդիմությունը կասկածի տակ է դնում «Վրացական երազանքի» աջակցությունը, «Վրացական երազանքը» պատրաստակամություն է հայտնում առանց որևէ խնդրի անցնել այս թեստը ՏԻՄ ընտրություններում: 40 տոկոսը բավարար լեգիտիմություն է, որպեսզի իշխող կուսակցությունը ստանձնի կառավարման պատասխանատվությունը: Այս թեստը առաջարկվում է մեր կողմից: Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է ընդդիմությունը, ինչպես է նրա արմատական մասը փորձում ապակայունացնել վիճակը, մինչդեռ չափավոր մասը լուծում է որոնում որոշում կայացնելու համար, որպեսզի կկարողանա պահպանել իր դեմքը: «Վրացական երազանքը կանցնի այս փորձությունը առանց որևէ խնդրի, ուստի մենք համարում ենք ընդդիմության կառուցողական մասի համար որոշում կայացնելը կհեշտանա», – ասաց Թալակվաձեն: