Արչիլ Թալակվաձե. Կարծում եմ, Իրակլի Շոթաձեի թեկնածությունը մեծամասնության կողմից կստանա աջակցություն
Չեմ բացառում, որ Իրակլի Շոթաձեի թեկնածությունը առաջադրված լինի խորհրդարանում քննարկելու համար և կարծում եմ, մեծամասնության կողմից նրա թեկնածությունը կստանա աջակցություն,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, Իրակլի Շոթաձեի գործունեության ժամանակ հանրությունը հիշում է բազմաթիվ կարևոր գործեր, որոնք հետաքննվել են արդյունավետ կերպով:
«Կար կոնկրետ գործեր, որտեղ գործ ունեինք ծանր հանցանքի հետ: Դրանք էին՝ ընտանիքում բռնության հողի վրա գործած սպանությունները, կազմակերպված հանցանքի դեպքերը և այլն: Դատախազությունը նրա գլխավորությամբ շատ արդյունավետ կերպով պայքարում էր հանցանքի դեմ: Այն պահին, երբ հանրությունը հարցեր ուներ նրա նկատմամբ, նա կայացրեց որոշում և հրաժարական տվեց, ապացուցելով, որ պաշտոնը չէ ամենակարևորը: Չեմ բացառում, որ Իրակլի Շոթաձեի թեկնածությունը առաջադրված լինի խորհրդարանում քննարկելու համար և կարծում եմ, մեծամասնության կողմից նրա թեկնածությունը կստանա աջակցություն»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: