Արչիլ Թալակվաձե. Հունիսի 20-ը օր էր, որն սկսվեց խաղաղ ցույցով և ավարտվեց բռնի գրոհով Վրաստանի խորհրդարանի վրա
Այդ փորձից բոլորը կարող են անել հետևություններ և դասեր քաղել: Մի բան ակնհայտ է, որ հունիսի 20-ը օր էր, որն սկսվեց խաղաղ ցույցով և ավարտվեց բռնի գրոհով Վրաստանի խորհրդարանի վրա: Որևէ ժողովրդավար պետության և ժողովրդավար երկրի հասարակություն չի համբերի իր խորհրդարանի վրա բռնի հարձակումը: Ցանկացած ժողորդավար հանրապետությունում լինում է արձագանք,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է մեկ տարի առաջ, հունիսի 20-ին զարգացած իրադարձությունները գնահատելիս:
«Ռուսթավի 2»-ի ուղիղ եթերում Արչիլ Թալակվաձեն նաև հայտարարեց, որ հունիսի 20-ի իրադարձություններից ստացած ևս մեկ դաս է այն, որ երբ երկրի ընդդիմությունում կան անպատասխանատու քաղաքական ուժեր, տուժում են պետությունը և հասարակությունը:
«Մեր իշխանության օրոք, հիշում ենք ավելի մեծ բողոքի ցույցեր, ավելի սուր պահանջներ, որոնք ունեին ցուցարարները, խաղաղ հանրահավաքի իրավունքը պաշտպանված էր և ոչ ոքի իրավունքը չի սահմանափակվել»,- նշել է նա:
Նրա հայտարարությամբ, ինքն այսօր էլ նույն դիրքորոշումն ունի, որն ուներ Ռուսաստանի դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին Վրաստանի խորհրդարանի գլխավոր ամբիոնին տեսնելիս:
«Քանի դեռ շարունակվում է մեր երկրի անօրեն բռնազավթումը, Վրաստանի խորհրդարանում Ռուսաստանի դումայի ներկայացուցչի տեղը չէ»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: